Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

Պոսթընի «Համազգային»ի «Էրեբունի» Պարախումբին Տարեկան Ելոյթը

$
0
0


11411732_10206565229026665_2277433750147295271_o11221972_10206556805336078_4342992394623181888_o

Թղթակից
Կիրակի, Յունիս 21-ին, տեղի ունեցաւ Պոսթընի «Համազգային»ի «Էրեբունի» պարախումբին տարեկան ելոյթը, Պըրլինկթընի «Հայ Սքուլ»ի սրահէն ներս:
Բացման խօսքը կատարեց Լուսինէ Յարութիւնեան, որ առաջին հերթին, շնորհակալութիւն յայտնեց ծնողներուն, որոնք շարունակ քաջալերեցին «Էրեբունի» պարախումբը: Նաեւ, ան իր երախտապարտութիւնը յայտնեց գեղարուեստական ղեկավար՝ Արման Մնացականեանին, նուիրեալ կամաւորներուն եւ առատաձեռն հովանաւորներուն, որոնց ազգանուէր աշխատանքը եւ աջակցութիւնը նպաստեց եւ դեռ ալ կը նպաստէ:905638_10206564651692232_6161793850350017406_o1948007_10153004892091172_1063570093060398271_n


«Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնը իր 87 տարիների ընթացքում միշտ աշխատել է նպաստել է հայ համայնքներում ազգային մշակոյթի բարձրացմանը՝ ամրապնդելով մեր հարուստ ժառանգութեան գնահատումը երիտասարդ սրտերում եւ մտքերում: Այսօրուայ դրութեամբ՝ Արեւելեան Ա.Մ.Ն.ի շրջանում գտնուող Համազգայինի ութ մասնաճիւղերից վեցը հովանաւորում են հայկական պարախմբերին: 11057631_10207261808131861_998891708073304251_oՀամազգայինը բարձր է գնահատում ծնողների նուիրուածութիւնը այս գործում, առանց որի հնարաւոր չէր լինի այս երեկոն իրականութիւն դարձնել: Համազգայինը հիւրընկալ է եւ յօժարակամ է ներգրաւելու բոլոր հայորդիներին՝ ովքեր ցանկանում են միանալ հայ մշակոյթի տարածման եւ զարգացման առաքելութեանը: Պատրաստ ենք լինել, թող ցնծա՛յ բարձր ու մաքուր հայ ձայնը աշխարհում:… 39 տարի առաջ մի խումբ սփիւռքահայ երիտասարդների համատեղ ջանքերով Պոսթընում
ստեղծուեց Համազգայինի «Էրեբունի» պարախումբը: 11402892_10206564655652331_8266487899072013686_o11406662_10206564989260671_112756540978313641_o

Այն կատարեց իր դերը՝ հարստացրեց հայ համայնքը ազգայինի գիտակցութեամբ, ունեցաւ բազում անմոռաց ելոյթներ: Այդ պարախմբի սաներից մի քանիսի զաւակները այսօր մասնակից դարձան ներկայիս «Էրեբունի» պարախմբի ձեւաւորմանը: Անցեալը միշտ պատմութիւն է, բայց պարախումբը փակ էջ չդարձաւ՝ այն դեռ կայ, դեռ թարմ է, շնորհիւ հետեւողական ջանքերի եւ նուիրուածութեան», յայտնեց Լուսինէ Յարութիւնեան:11428122_10206564635091817_2495028426967213773_o11412212_10153004684691172_7698704707577818275_n

Ղեկավար Արման Մնացականեանի կողքին, յատուկ շնորհակալութիւն յայտնուեցաւ ծնողաց յանձնախմբին, Հայ Մշակութային եւ Կրթական Կեդրոնին, Հայ Քոյրերի Վարժարանին, Սուրբ Յակոբ Հայաստանեաց Առաքելական Եկեղեցւոյն, «Համազգային»ի անդամներ՝ Արա Նազարեանին յայտագրի գրքոյկի պատրաստման եւ ձեւաւորման աշխատանքներուն համար, Մարթին Յարութիւնեանին՝ երաժշտական բաժնի պատասխանատւութեան եւ տեսանիւթերի պատրաստման համար, Թաթուլ Պատալեանին՝ գանձապահական աշխատանքի համար եւ ատենապետ՝ Մանուէլ Բարսեղեանին:
Բազմաթիւ պարերով, «էրեբունի» պարախումբը տպաւորեց եւ հմայեց երկու հարիւրէ ներկաները:

The post Պոսթընի «Համազգային»ի «Էրեբունի» Պարախումբին Տարեկան Ելոյթը appeared first on Hairenik Weekly Newspaper.


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles