Արմինէ Մինասեան
Նիւ Եորք
1988 թուականի ահաւոր երկրաշարժից յետոյ, գրեթէ ամեն տարի այցելում եմ Հայաստան, ի մասնաւորի Սպիտակ, երկրաշարժից վերապրող՝ Մարինէ Ասատրեանին: Խօսակցութեանս պահին նրանից խնդրեցի որոշ տեղեկութիւններ մօտակայ շրջանից: Խորը վշտով նա անդրադարձաւ Հազազի Ձորում տեղի ունեցած կոտորածի մասին: Հետաքրքրութիւնս բազմացաւ ու ցաւս շատացաւ, որոշեցի նորէն լոյս աշխարհ հանել թուրքի չար մտքի հայաջնջումի բարբարոսութիւնները:
Սպիտակից դէպի Երեւան վերադառնալիս, ճանապարհին վարորդից խնդրեցի որ կանգ առնի Հազազի Ձորում, վայրը տեսնելու եւ նկարահանելու համար: Տեղում երեւում էին մի քանի յուշարձաններ նուիրուած 1920-ի զոհերի յիշատակին, բայց կար նաեւ այս վերջին տարիների կեանքից հեռացած անուանի մարդկանց յիշատակին տեղադրուած այլ յուշարձաններ, որում, այսօր կայ տարակարծութիւններ այդ մասին, որ վայրը պիտի պահպանուի մի միայն 1920-ի զոհերի յիշատակումի համար: Նաեւ նկատեցի որ մի խումբ մարդիկ սփռոցը փռած, պարային նուագի բարձր տրամադրութեան տակ կեր ու խում էին անում, խմում ու զուարճանում: Անկարող եղայ զայրութս ու մարդկային վիրաւորանքը թաքցնել: Մօտեցայ եւ համեստօրէն ասացի, այս վայրը մեր երկրորդ Տէր Զօրն է, Ծիծեռնակաբերդն է, կարեւոր է որ մենք յարգանքով մօտենանք . . . Դուրները չեկաւ, յատկապէս որ արտասահմանից եկած մէկն էր իրենց նկատողութիւն անում: Յոյս ունենք որ նման մարդիկ աւելի խոհեմ ու պատասխանատու կ՛լինեն իրենց արարքի նկատմամբ: Յիշենք ու յարգենք մեր անմեղ զոհերի յիշատակը:
Հազազի Ձոր, Ջարդի Ձոր, Հերհերի Ձոր կամ Վայոց Ձոր-ը, այսպէս է անուանում տեղի ժողովուրդը, գտնւում է Շիրակի մարզի Ջաջուռ համայնքից 3 կիլոմետր դէպի արեւելք: Գիւմրիից մօտ 25 կիլոմետր դէպի Հիւսիս-արեւելք: Թէեւ անցել են մի քանի տասնամեակներ, բայց հայ ժողովրդի վէրքերը դեռեւս մրմռում են …. Օթոման թուրքերը – Երիտ թուրքերը 1894-1896 թ. Սուլթան Համիդի ղեկավարութեամբ 300,00 հազար հայ կոտորեցին աշխարհը լռեց ու լռեց նաեւ 1915-ին եւ եղեռնը շարունակուեց 1918-1920-ին:
1918-ի Գարնանը Թուրքիան Հայաստան ներխուժեց պատերազմ յայտարարելով, իսկ 1920 թուականի Սեպտեմբերին առանց յայտարարելու եւ Մուսթաֆա Քեմալ Փաշայի իշխանութիւնը ներխուժեց Արեւելեան Հայաստան: Հայ ժողովուրդը նորէն նետուեց կեանքի ու մահուան կռուի մէջ: Սեպտեմբերի վերջին թուրքերը գրաուեցին Սարիղամիշը, Հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, իսկ Նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը: Այս անգամ թուրք բարբարոսները անլուր չարագործութիւններ էին կատարում գրաւուած շրջաններուում: Նրանք աւերում էին Հայաստանի քաղաքներն ու գիւղերը, անխնայ կողոպտում եւ ոչնչացնում բնակչութեանը: Ալեսանդրի գաւառում թուրք ջարդարարների ձեռքով սպանուեց մօտ 60 հազար մարդ, որոնցից 30 հազարը՝ կին եւ երեխայ: Թուրք աւազակները ոչնչացրին ու կողոպտեցին 20 միլիոն ռուբլու (ոսկով) հարստութիւն: Շիրակի ու Լոռու մասում կազմակերպեցին Հազազի Ձորի սպանդը: Ջաջուռի լեռանցքից ոչ շատ հեռու դեռեւս երեւելի են Քեմալական նախճիրների հետքերը:
Ինչպէս ասացինք, Ալեքսանդրապոլում եւ նրա շրջակայ մի շարք գիւղերում այդ թւում նաեւ Ղալթախչիում, ուղեկցեցին կոտորածն ու կողոպուտը: Արնախում Քեազիմ Կարաբեքիր Փաշայի հրամանատարութեամբ գերեւարեցին հազարաւորներով մարդ ու կին ոչխարի պէս քշեցին ու կացնահարեցին հարիւրաւոր մարդկանց: 15 հազարից աւելի երեխաներին հաւաքեցին ասելով թէ պիտի տանեն Ալեքսանդրապոլ որբանոց դնելու, եթէ մնան այստեղ սովից կը մեռնեն: Երեխաներին լցնում են սայլերն ու տանամ, տանում Հազազի Ձորը, ոմանց սպանում ու ոմանց էլ կենդանի, կենդանի ձորի խորքերը գլորում: Թուրքերը միայն Աթաբէկ Խնկոյեանի ընտանիքից այդ ձորն են նետել ութ կին եւ տասներկու երեխայ: Եւ հէնց այդ առումով է որ այդ վայրը անուանւում է Ջարդի Ձոր կամ Վայոց Ձոր: Ուր այդ գեղեցիկ բնութեան գրկում, անդորրութիւնը խանգարուած, ապրողների զգացողութեան լարերի մէջ դեռեւս կարծես լսւում են զոհուած անմեղ երեխանների վայնասունը՝ նրանց աղեկտուր ու սարսափահար ձայները . . .
Պատմում են թէ 1918-ին երբ թուրքերը պարտուեցին Ղարաքիլիսայում, մերոնք հազար գերի վերցրին եւ վերջում ազատ արձակեցին: Ազատուած այս գերիները տեղից հեռանալով ճանապարհի վրայ հայերի չորս գիւղերն են աւերում, ճարակի գիրկը նետոպմ ու տեղացիներին գնդակահարում: Այս է, . . թուրքը քուրք է. . . վայրագ, անխիխճ ու զազրելի:
Աղբուլաղի եւ Ջաջուռի շրջանում հաշուել են 12 հազար 50 դիակ որի 80 տոկոսը 5-12 տարեկան հասակ ունեցող երեխաններ են եղել, նաեւ բազմաթիւ երիտասարդ կանանց ու աղջիկների դիակներ: Վերադարձին թուրքերը իրենց հետ են տարել հազարաւոր մարդկանց:
1920-ի Հազազի եղեռնը կատարուեց երբ երկրի այդ տարածքը գտնւում էր Սովետական իշխանութեան տակ: Միասնիկեանը որ Հայաստանի կառավարութեան նախագահն էր հեռագիր է ուղարկում Մոսկուայ կենդրոնական կառավարութեանը «Ալեքսանտրապոլը թուրքերից մաքրելուց յետոյ, Ալեքսանդրապոլի շրջանում յայտնաբերել են կանանց ու երեխաների մասայական դիակներ»: Քեմալական աւազակաբարոյ զօրքերը Շիրակից դուրս վռնդուեցին 1921 թուականի Ապրիլ 13-ին: Սակայն նրանք կարողացել էին դժբախտ հայի գլխին մէկ նոր եղեռն եւս աւելացնել:
Ամէն տարի Ապրիլ 24-ին ցեղասպանովթեան զոհերի յիշատակի ոգեկոչմանեւ Շիրակի ու Լոռու մարզի 50 գիւղերի անմեղ զոհերի յիշատակին հոգեհանգստեան արարողովթիւն է կատարւում Ջարդի Ձորում: Գալիս են Ալեք Բոլ գաւառի Բասէն գիւղի եւ մօտակայ ապրող ժողուուրդը, գալիս են մարզային ու քաղաքային պաշտօնաներ, կուսակցութիւնների ներկայացուցիչներ, գալիս են մեծ ու փոքր, գալիս են խոնարհումի համար, ծաղկեպսակներ են դնում նրանց յիշատակին ու արեան միջոցով յիշեցնել տալիս ցեղին ցաւը, տխուր անցեալն եւ վերահաստատելու ու կերտելու լուսաւոր յոյսի ապագան: Հայ ժողովուրդը երկար տարիներ է ողբացել իր կորստի համար, հիմա հարիւր տարի յետոյ, ժամանակն է հատուցման, ժամանակն է . . . պիտի՛ որ թուրքիան ընդունի ու ճանաչի ցեղասպանութիւնը: Հայ ժողովուրդը տոկալով դարերի արհաւիրքը մեծ զոհողութիւնների գնով է վերականգնել իր այսօրուայ անկախութիւնը, յարատեւ պայքարելով իր հարուստ մշահոյթի, ազգային արժէքների համար պահպանելով՝ իր ինքնութիւնը: 1991-ի Սեպտ. 21-ին Հայաստանը հռչակուեց Ազատ-Անկախ Հայաստան: Այսօր, ամենուրեք հայ ժողովուրդը ուրախ ու հպարտ է իր Հայրենիքի Անկախութեամբ, սակայն պիտի չմոռանանք, որ պայքարը դեռեւս շարունակւում է, դեռեւս Թուրքիան ժխտում է ցեղասպանութիւնը: Պատմութիւնը խեղաթիւրում ու խայթում է հային: Թուրք ազերին շարունակում է իր կրակոցները, ահ ու սարսափի տակ պահում սահմանամերձ հայ գիւղացուն, աւերում գիւղերն ու բերրի դաշտերը:
Ամեն Փառք ու Պատիւ Հայոց Բանակին, Սահմանը Պահպանող Հայոց Զինուժին, Ազատ ու Անկախ Մայր Հայաստանին:
Աղբիւր՝ ԵՐԱՆԵԼԻ ԵՐԿԻՐ ՍՊԻՏԱԿ- Ֆահրատ Արամայիսի Ափուջանեան (Սպիտակ)
The post ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ ՀԱԶԱԶԻ ՁՈՐԻ ԵՂԵՌՆԸ appeared first on Hairenik Weekly Newspaper.