Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

ՄԱԷՍԹՐՕ ԱՐՍԷՆ ՍԱՅԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ

$
0
0

 

Ձախին՝ Արարատեան Մարզպետն ու աջին Մաէսթրօ Սայեանը կը հատեն մուտքի ժապաւէնը վերակառուցուած երաժշտական դպրոցի

Ձախին՝ Արարատեան Մարզպետն ու աջին Մաէսթրօ Սայեանը կը հատեն մուտքի ժապաւէնը վերակառուցուած երաժշտական դպրոցի

 

Սեպտեմբեր 26, 2014ին, պաշտօնապէս բացուեց Արգաւանդի ամբողջութեամբ վերանորոգուած, Մաէսթրօ Արսէն Սայեանի անունը կրող երաժշտական դպրոցը: Աւելի քան վեց ամիս տեւած վերանորոգման աշխատանքներից յետոյ, որ Հայ Օգնութեան Ֆոնտը (Հ.Օ.Ֆ.) իրականացրել է՝ հանրահռչակ հայ երաժշտագէտխմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ՝ Արսէն Սայեանի նուիրատուութեամբ:

Արգաւանդի երաժշտական դպրոցն աշակերտներին ողջունեց միանգամայն նոր ու յարմարաւէտ շէնքում:

Արգաւանդի երաժշտական դպրոցը երրորդն է՝ ի թիւս Օշականի երաժշտական դպրոցի եւ Կիւմրիի թիւ 6 երաժշտական դպրոցի որ Հայ Օգնութեան Ֆոնտը վերանորոգել է վերջին տարիներին:

Երաժշտական դպրոցի բացման ներկայ էին պետական այրեր, անուանի կոմպոզիտորներ, մշակութային եւ հասարակական գործիչներ ինչպէս նաեւ այլ պատուաւոր հիւրեր: Բացման արարողութեանը հայ մշակոյթի զարգացման գործում ունեցած աւանդի համար, Հայաստանի Մշակոյթի Նախարարութիւնը Մաէսթրօ Սայեանին պարգեւատրեց ,Գրիգոր Նարեկացի» յուշամետալով:

Վերակառուցուած երաժշտական դպրոցը

Վերակառուցուած երաժշտական դպրոցը

,Այսօր կեանքիս երջանկագոյն օրերից մէկն է», ասաց Արսէն Սայեանը ողջունելով դպրոցի հիւրերին:

,Ես այսօր ձեզ հետ միասին վերապրում եմ իմ 60 տարիների գործունէութեան պտուղը: Տասնամեակների ընթացքում յաճախ փայփայել եմ այն երազը, որ հայրենի հողի վրայ մի օճախ ունենամ, ուր հայ ժողովրդի զաւակները հնարաւորութիւնն ունենան, բարելաւ պայմաններում շարունակելու իրենց երաժշտական ուսումը:

Ինձ համար այս ելոյթը՝ բոլորիդ ուղղուած շնորհակալութեան զգացմունքի հետ, լիցքաւորման պահ է, վերստին ներշնչուելու հայրենի առողջ հոգեբանութեամբ այնպէս՝ ինչպէս վաթսուն տարիներ առաջ, երբ Սուրիայի պատմական Հալէպ քաղաքից սկիզբ էր առնում՝ իմ կեանքի համերգային եւ մշակութային գործունէութեան լուսաւոր էջը։

Այսօր կանգնած վեց տասնամեակների հեռաւորութեան վրայ, երբ վերապրումով տարածւում եմ գիտակցական իմ կեանքում, յատկապէս կանգ եմ առնում ինձ համար մի շարք հանգրուաններից՝ այն մէկի առաջ, երբ կարելիութիւն շնորհուեց ինձ, ուսանելու Երեւանի Կոմիտասի Անուան Պետական Կոնսերվատորիայում, դառնալու համար մեր դարաւոր մշակոյթի գործիչներից մէկը:

162  Հեռաւոր ափերի վրայ, օտար երկնակամարների ներքոյ, կառչել եմ մեր արուեստի զարգացմանն ու տարածմանը: Սփիւռքահայ պայմաններում, արուեստագէտը միաժամանակ, սերունդների դաստիարակման պահակն է: Ահա, թէ ինչու իմ կեանքի նշանաբանը եղել է հաւատարիմ ուսանողութիւնը՝ Կոմիտասեան ըմբռնումների:

Հայ եգը պատկերացումն է հայ հոգիի, հայ մտքին, հայ ոգիին: Զօրավիգ կանգնենք նրան, որպէսզի միշտ վառ մնայ ջահը մեր երգի:

Լուռ ճշմարտութիւն է, Կոմիտասին ծառայել, հայ ազգային ոգուն ծառայել է», այսպէս եզրափակեց իր ելոյթը Մաէսթրօն՝ ներկաների խանդավառ ծափողջոյնների ներքոյ:

Ինչպէս հաղորդուեց, Մաէսթրօ Սայեանը իր գործունէութիւնը նուիրել է երգչախմբային արուեստի զարգացմանը, հիմնելով ու ղեկավարելով սփիւռքում եւ հայրենիքում յայտնի ,Շողական», ,Քնար» եւ ,Անի» երգչախմբերը: Ամերիկայի Միացեալ Նահանգներում 25 տարի շարունակ երաժշտականմշակութային ծրագրերի խմբագիր է աշխատել ,Ամերիկայի Ձայն» ռատիօկայանի հայկական բաժնում՝ իւրայատուկ կամուրջ դառնալով Սփիւռքի Հայկական համայնքների համախմբման գործում ու նպաստելով հայ ազգային ոգու պահպանմանը:

 

Հ.Օ.Ֆ.Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ՝

ԷՎԸԼԻՆԱ ՈՍԿԱՆԵԱՆ

ԵԴՈՒԱՐԴ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

The post ՄԱԷՍԹՐՕ ԱՐՍԷՆ ՍԱՅԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ appeared first on Hairenik Weekly Newspaper.


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles