Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

ԵՐԵՒԱՆ – ՆԻՒ ԵՈՐՔ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ՍԻՐՈՅ ՈՒ  ՆՈՒԻՐՈՒՄԻ

$
0
0

p16  Երեւանում գործեց Նիւ Եորքաբնակ լուսանկարիչ  լրագրող Ռոպերթ Կարապետեանի նոր ցուցահանդէսը: ,Մոսկուա» շարժապատկերի թատրոնում, երկրորդ հարկի ընդարձակ եւ լուսաւոր ճեմասրահում Սեպտեմբերի կէսերին մի քանի օր գործեց Կարապետեանի լուսանկարների ցուցահանդէսը՝ Աբովեան քաղաքի Սուրբ Յովհաննու Մկրտիչ եկեղեցւոյ մասին: Ցուցահանդէսը արժանացաւ մայրաքաղաքի արուեստասէրների ուշադրութեանն ու գնահատանքին։

Ցուցահանդէսի նախապատրաստումը կատարուել էր ազգային բարերար Գագիկ Ծառուկեանի գիտութեամբ։ Իր շրջապատով ցուցահանդէսի բացման արարողութեանը իր ներկայութեամբ պատուել էր Գագիկ Ծառուկեանի մայրը՝ ,Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան կանանց խորհրդի պատուաւոր նախագահ Ռոզա Ծառուկեանը։

Վերջինս մէկ առ մէկ ծանօթացել է ներկայացուած քառասուն աշխատանքներին դրուատանքի խօսքեր ասել հեղինակին՝ բարձրարուեստ կատարման, ինչպէս նաեւ կառոյցի հանդէպ ցուցաբերած ուշադրութեան համար։p16b

Վարպետը հիւրին տեղեկացրեց, որ եկեղեցու մասին ինքն իմացել է անցեալ տարի պատահաբար, երբ երկու օր էր մնացել Երեւանից իր մեկնելուն ու ընդամէնը երկու ժամում կատարել է ամբողջ լուսանկարահանումները։ Ռ. Կարապետեանը տեղեակ պահեց, որ Երեւան բերելուց առաջ ցուցահանդէսն ինքը ներկայացրել է Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանում, որը ջերմօրէն են ընդունել քաղաքի մեր հայրենակիցները, ինչպէս նաեւ՝ օտարները, այն համարելով յուրօրինակ հայրենական քաղաքի հայ համայնք։

,Այդ ցուցադրութիւնը Նիւ Եորքում ներկայացնելը ես համարում եմ սփիւռքը հայրենիքին կապելու, հայրենիքը սփիւռքին նեկայացնելու արտայայտութիւն, եւ այդ ուղղութեամբ ինչքան աշխատանք, որ կատարել եմ մինչեւ այժմ, այսուհետեւ եւս կը շարունակեմ, ուժերս ներածին չափ նոր ցուցադրութիւններ կը ներկայացնեմ» ասաց պրն. Կարապետեանը։

Լուսանկարչի աշխատանքը բարձր գնահատեցին երեւանցիները։p16c

Ցուցահանդէսի այցելուների թւում էր հայրենի յայտնի քանդակագործ, Հ.Հ. ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս՝ Լեւոն Թոքմաճեանը, որ Ռ. Կարապետեանի հետ նոր հանդիպումն անուանեց հոգեկան լուսաւոր ներգործութիւն հանդիսականի զգացմունքներին, որը սէր է բերում, բարութիւն է բերում ու երջանկութիւնը զգալու վայելք։ ,Ցուցահանդէսը արհեստավարժ բարձր վարպետութիւն ունեցող հեղինակի ձեռքի ու մտքի համագործակցութեան արգասիք է», ասաց նա։

2011ին, Երեւանում ,Նարեկացի» արուեստի միութիւնում Ռ. Կարապետեանը, իր ծննդեան 75ամեակը նշել է մշակութային ուշագրաւ ցուցահանդէսով, որն այնուհետեւ տեղափոխել է ,Էրեբունի» թանգարան, ցուցադրել եւ ապա հաւաքածոն նուիրել թանգարանին։ Այդ ցուցահանդէսի նիւթերը 1968 թուականին          Երեւանի անցկացուած մայրաքաղաքի 2750ամեակի եւ 2008 թուականին Երեւանում անցկացուած մայրաքաղաքի  2790ամեակի տօնակատարութիւններն են։

Իսկ անցեալ տարի նա ,Մոսկուա» թատրոնում, ապա Հ.Հ. պաշտպանութեան նախարարութիւնում բացել է Հայոց Բանակին նուիրուած ցուցահանդէս, այն այնուհետեւ  ամբողջութեամբ նուիրելով նախարարութեանը։ Լուսանկարահանումները նա կատարել է Երեւանում, մէկ տարի առաջ Հանրապետութիւն հրապարակում անցկացուած զօրահանդէսի ժամանակ։

Ռոպերթ Կարապետեանը ծնուել է Երեւանում։ Այստեղ մասնագիտական կրթութիւն ստանալուց յետոյ աշխատել է Հայկական հեռատեսիլում՝ որպէս բեմադրիչ, տարբեր թերթերի խմբագրութիւններում՝ որպէս լուսանկարիչ։

 

ՎԱՆԻԿ  ՍԱՆԹՐԵԱՆ

(Յապաւումով)

 

The post ԵՐԵՒԱՆ – ՆԻՒ ԵՈՐՔ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ՍԻՐՈՅ ՈՒ  ՆՈՒԻՐՈՒՄԻ appeared first on Hairenik Weekly Newspaper.


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles