Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

ԿԵԴՐՈՆԱԿԱՆՑԻ ԱՐՄԵՆԱԿ ՖՐԻ ԼԵՆՍ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԴԱՐՁԵՐ Է

$
0
0

            Այսօր, Կեդրոնականցի Արմենակէն ստացայ նամակ մը: Կը գրէ:

            «Սիրելի Մակա՛ր,

            «Համակարգիչիս հարցուցի թէ անգլերէն խօսելու համար քանի բառ պէտք է գիտնալ: Ըսաւ՝ 600: Նոյն հարցումը ուղղեցի ֆրանսերէնի համար: Ըսաւ՝ 300-էն 500:

            «Եւ ձեռնարկեցի Հայաստանի մէջ խօսուող եւ գրուող հայերէնի հետ կապ չունեցող բառերը հաւաքելու, որպէսզի հիմնեմ արդիական, ցանկալի եւ գիտոսիկներու նորահայերէն: Կ’ըսեն, թէ լեզուն կը յառաջդիմէ, ես ալ օժանդակած կ’ըլլամ յառաջդիմութեան: Ժամանակին հետ քայլ պէտք է պահել եւ կազմել նորահայերէնի բառագանձը:

            «Նոր Հայաստան, Նորահայերէն, Համաշխարհային Ազգ:

            «Համաշխարհային ազգը բնական է որ ունենայ իր համաշխարհայնացած լեզուն: Ընթերցումներէս գտած եմ եւ արձանագրած նորահայերէնի կազմութեան համար գործածուող բառեր, համաշխարհային ազգ ըլլալու համար:

            «Ծանօթանալով այդ բառերուն, դեռ շարունակութիւն ըլլալ կամեցողները զգացական հայրենասիրութենէ դուրս կու գան եւ այն ատեն թերեւս կը վերանուաճենք մեր պատմական եւ ինքնուրոյն ազգի առաքինութիւնը (կրկնեմ, առաքինութիւն՝ միշտ հռոմէական իմաստով, հոգեկան ուժ, virtus):

            «Նորահայերէնի հաւաքած բառերուս ցանկը չի յաւակնիր ամբողջական ըլլալ: Ինչպէս կ’ըսուի, սրտցաւ հայեր, արդիական, յառաջդիմական, դուխով եւ անդուխ, կրնան զանոնք ճոխացնել, լսելով եւ կարդալով, հեռատեսիլ, մամուլ, գիրքեր, կամ Հայաստան ման գալով որպէս տուրիստ:

            «…Պացիենտին, սիւպսիտավորել, թրենդ, վիրտուալ, ռեբուս, սուբյեկտ, օբյեկտներ, ֆիքսել, կոմպրոմիսներ, էշելոններ, կոնցեպտուալ, դիվիդենտ, ռէակցիա, ինտելեկտուալներ, ապարատ, պատրիոտ սեքյուրիթի, պառազիտներ, վալերյանկա, մանդատավոր, դիսկոմֆորտ, ֆրոնտ, նյուանս, դիսկուրս, դիալեկդիկա, պարադոքս, ռացիոնալ, ֆունկցիա, թալան, ֆոն, հոմոֆոբիա, ակցիա, ինդուլգենցիա, պասիվութիւն, հիպնոզ, ինտերըր, դիզայն, թայֆայականութիւն:

            «…Կարիերա, բարիկադ, կոլեկտիվ, պրոբացիա, կոմունիկացիա, էստաֆետ, ինստիտուցիոնալ, շանս, տակտիկական, ստրատեգիական, կոնստրուկտիվ, ագրեսիվ, ֆորսաժի ռեժիմ, դետալ, գերլեգիտիմ, էլաստիկություն, ռեպրեսիվ, մանեւրել, մանդատ, պլան, սցենար, տնտեսական մոդել, թարգեք, պրեմիեր մինիստրը , բադրիջան, մուրաբա, ջեմ, պրոբլեմ, դեֆիցիտ, ռեկորդ , լեգենդ, սխեմա, ռեալ, կոմանդա, լապշա, ռազբորկա, ռաունդ, ռեպլիկ , մուննաթ, արենա, կոնֆիգուրացիա, թեզիս ու հակաթեզիս, տերմին, ավտոնոմ, էվոլուցիա, ֆորմալ, սենսուալ, տրանսենդենտ, ուտոպիա, մակրո, միկրո, էսթետիկա, բուրժուական, կոմունիկացիա:

            «Հոսպիտալացվել, հոսպիտալ, արտիստ, կոմպոզիտոր, դեպարտամենտ, նորմալ,, մոբիլազացնել, մանթրաշ, գրաֆիկ, կոնֆերանս, օպտիմիզացիա, մաքսիմում, բալանսավորված, կոլեգիա, կոռուպիցիոներ, բոյկոտել, տրակտ, էներգիա, տուրիստական օբյեկտ, հաբեր, կազուս, ռադիոնուկլիդներ, ռիսկ, դիետոլոգ, լիցենզիա, տոնուս, լակտացիա, դոզա, պոլիկլինիկա, օտոլարինգոլոգիա, ֆիտոգեն, թեստավորման, նորմատիվ, լաբորատոր, սեքսուալ, անալիզ, սինթէզ, դեկադենտական, ասկետիզմ, էլեմանտարիզմ, էկզիստենցիա, էքսպերիմենտ, ինտոսպեկցիա, մեթաֆիզիկա, պոզիթիֆ, միստիզիսմ, միֆ:

            «…Բադալոկ, ապամոնթաժեցնել, մաղատանոս, նաանա, պետրուշքա, պամիտոր, խիրուրկ, ստամոլոքիական, կատեգորիա, շալվար, էպիլացիա, սուջուխ, փաստուրմա, կոալիցիա, բանկ, աբոնեմենդ, էլիտ, էլիտար, բլղուր, ռեստաւրացիա, դոնոր, շաու, պոտենցեալ, սդանտարտ, մալուխ, բուլետեն, կոնսպեկտավորում, կաբինետ, սինքրոնացված, ռեսուրսներ, ֆերմեր, ագրարագյուղացիական, կադրային, ռեպորտաժ, կարիկատուրա, պլանավորված, սոցիալդեմոգրաֆիական, էյֆորիկ, օպտիմալ, օպտիմալացում, բազա, ռազմաբազա, դիամետր, սանիտարական, օպերատոր, իներցիա, տրեյլեր, սուբվենցիոն, ֆեդերացիա, ֆայերներ, կոնյուկտուրա, տրանսպորտ, ասոցացվել, սենսացիոն, սկանդալ, շոփինգ, շոկ, սենսացիա, բոմբ ինֆո, կոնտակտ, էնտուզիազմ, պրոցեդուրա, ադապտացվել, դետալացված, շանտաժ, կոնկրետ, ինտեգրվում, օրգանիզմ, դրամատիզմ, ինտուիցիա, ֆունդամենտալ, էֆեկտիվություն, բիսեդկա, մոնիտորինգ , նեգատիվ , էֆեկտ, տեմպ, ավտորիտար, փոշմանել, պրոցես, ֆիասկո , ֆարս, կոմերցիոն, ժարգոնային, ֆաքթ, պաթոս, գլոբալացում, ռիթմ, պրիզմա, պրոհայկական, օպտիմիզմ, հումանիտար, պրոյեկտ, պրոցես, պանսիոնատ, կոլեգիա, ֆոնդ, իմպուլս, էմոցիոնալ, դինամիկա, միգրացիոն, պարտիտուր, զաւթել, բրինտ, թոփ, ֆոտո…

«Սիրելի Մակա՛ր, ես եւ ազգը երախտապարտ պիտի ըլլանք քեզի, եթէ այս էջերը ղրկես հայկական թերթերուն, յուսալով որ նախագահ, վարչապետ, նախարար, ակադեմիկոս, լրագրողներ, հրապարակագիրներ, հրապարակախօսներ, հարազատ ղեկավարութիւն եւ մտաւորականութիւն, դուխով եւ պաթոսով ըսեն, թէ ո՞ր պրոյեկտը պիտի իրականացնենք նորահայերէնով:

            «Կը յուսամ, որ Հայաստանի Կրթութեան եւ Գիտութեան նախարարը այս վայ-րագ ներխուժման դէմ հայօրէն ճակատ կը յարդարէ, հարցը հնութիւն չի համարեր եւ վրան չի նստիր:

            «Քոյդ՝

            «Արմենակ»

            Գիտնալով հանդերձ որ Կեդրոնականցին հողմաղացներու դէմ կռուող Տոն Քիշոթ է, իր նամակը թերթերուն ղրկել պարտք կը համարեմ, զինք չզրկելու համար իր խօսքի իրաւունքէն:

 

Մակար ի Գաղիա, 19 նոյեմբեր 2019


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles