
Աննա Աստուածատուրեան Թուրքոթ
Լուսանկարներ՝ հեղինակի
Ստորեւ, թարգմանաբար լոյս կ՛ընծայենք, այս յօդուածը յղուած յատուկ «Հայրենիք»ի անգլերէն բաժնի «Արմինիըն Ուիքլի»-ին համար: Աննա Աստուածատուրեան-Թուրքոթը ամերիկաբնակ գրող, դասախօս, եւ քաղաքական գործիչ է։ Պաքուի փախստական, ան «Nowhere, a Story of Exile» գիրքի հեղինակն է: 2015-էն ի վեր, Աննա Աստուածատուրեան Թուրքոթ ընտրուած է որպէս Մէյն նահանգի Ուեսթպրուք քաղաքի խորհուրդի անդամ։ Թարգմանութիւնը կատարեց Սարգիս Նազարեան:
«Դա ուղղակի ուղեւորութիւն չէր դէպի Հայաստան»,- ես ասացի իմ ընտանիքին՝ կարկամելով, վերյիշելով իմ այցելած վայրերը եւ այն ամէնը, որ կարողացայ տեսնել այնտեղ։
2016 թուականին երեք անգամ Հայաստանում եղայ՝ մասնակցելու տարբեր ժողովների ու նախագծերի եւ այդ երեք ուղեւորութիւններն էլ միասին վերցուած չեն կարող նոյնիսկ որոշակիօրէն բնութագրել այն յոյզերը, որ ապրեցի այս ժամանակաընթացքում։ Գուցէ դա այդպէս էր, որովհետեւ գրաֆիկս էր խիտ կամ գուցէ դա էր իրադարձութիւնների ճիշտ համատեղումը։ Բայց, իրաւամբ, դա մարդիկ էին, որոնց հետ հանդիպումը մի քանի գիշերն ինձ պահեց․ մտածում էի, թէ արդեօք իմ արածը բաւարար է եւ թէ բաւականաչափ եմ արդեօք ուղղորդուել այն ամէնին, ինչը կարեւոր է Հայաստանի համար, մինչ կը վերադառնայի Միացեալ Նահանգներ։
Իմ ճամբորդութիւնը սկսուեց Տուպայից դէպի Հ.Հ. թռիչքով, երբ հանդարտօրէն հասայ օդանաւակայան։ Առաջին անգամ եղել էի Զուարթնոցում, երբ 11 տարեկան փախստական էի Պաքուից։ Վայրէջքի պահին անցայ այդ սեւ հոծ գծով՝ անցեալի ու ներկայի իրադարձութիւնների բաժանարար գիծ, որոնց շնորհիւ էլ ես դարձայ այն, ինչ հիմա եմ։

Այս վայրէջքին էլ, ինչպէս եւ իւրաքանչիւր Հայաստան այցելութիւն աչքերս լցրեց։ Դա միշտ է այդպէս, անկախ այն բանից, թէ կը տեսնեմ Արարատ լեռը, թէ ոչ։ Այդ խորհրդանիշն այլեւս կարեւոր չէ ինձ համար։ Արարատը պարզապէս լուռ վկան է Հայաստանի յարատեւ կեանքի՝ ուղեւորութեանս հիմնական նպատակ, եւ դեռ նոր ճամբորդութիւններն առջեւում են։
Ուշ կէսօր էր, Մայիս 5-ը, եւ ես մի կերպ կարողացայ տեղաւորուել։ Զբօսնեցի քաղաքով, ճաշեցի վաղեմի ընկերոջս՝ Էմմայի հետ N132 դպրոցից, այնուհետեւ քնեցի դեռ չյարմարուած ժամային գօտու փոփոխութիւնից։ Յաջորդ առաւօտեան Ժամը 9:00-ին ուղեւորուեցի Արցախ։ Գրքիս՝ «Nowhere, a Story of Exile» ռուսերէն տարբերակը պէտք է լոյս տեսնէր Ստեփանակերտում՝ Մայիսի 7-ին։ Ինձ համար կարեւոր էր տարածել գիրքն այստեղ եւ ի հարկէ կարեւոր էր գտնուել այստեղ, Շուշիի ազատագրման 25-ամեակին։ Առաւօտեան, երբ ընթանում էի գիւղական ճանապարհներով, անցայ հարազատ կանաչ լեռների միջով․ ոչխարների կենդանի պատը փակել էր ճանապարհը, ձիերն ազատօրէն վազվզում էին ճամբով, եւ ցօղը վաղորդեան կանաչին։
Ես գործուածքից զգեստներ էի բերել ինձ հետ, նաեւ բրդեայ՝ երեխաների համար, ինչը սխալմունք էր Արարատեան դաշտից մեկնելու պահից։ Լեռան լանջերով աւտոուղեւորութեան ժամանակ, երբ ասեղնագործում էի, յիշեցի շարժման բաղձանքը։ Ներքուստ ժպտացի, յաղթական, եւ ապա նայեցի շուրջբոլորս՝ վայելելու լեռներից գահավիժող անձրեւաջրերի հոսքի հրաշալի տեսարանը եւ դա ուղեւորութեան չորս ժամերի ընթացքում։ Մտքումս անիծեցի Ատրպէյճանը, որ չի թոյլատրում որեւէ ինքնաթիռի մուտք գործել Ստեփանակերտ։ Արցախի ճանապարհը չափազանց երկար է եւ հէնց այդ անյարմարութիւնն է, որի հետեւանքով շատ սփիւռքահայեր չեն կարողանում տեսնել Արցախի կախարդական գեղեցկութիւնը։
Երբ հասանք Սիւնիք, վառորդը կանգ առաւ Քարաշէն գիւղում։ Ճամբորդութիւնից դեռ մի քանի ամիս առաջ ես տեղեկացուել էի հեռաւոր ազգականների կողմից, որ այստեղ են ապրել մեծ տատիս մտերիմ մի մեծ ընտանիք, մասնաւորապէս նրա եղբօր ընտանիքը, ինչի մասին մենք երբեք չէինք իմացել։ Երբ ներս մտանք, նկատեցի մարդկանց դէմքերը։ Ապշեցի, երբ ամուր կապ զգացի յատկապէս նրանցից մէկի հանդէպ, որ շատ նման էր հօրս՝ Նորիկին։ Հանեցի հեռախօսը՝ մի քանի նկար լուսանկարելու եւ մի գործուածք յայտնուեց այդ պահին։ Իմ նոր գտնուած գեղեցիկ զարմուհի Անուշը, որ հաւանաբար անուանակոչուել էր մեծ մայրիկիս անունով, տեսաւ իմ հիւսքը, լայն ժպտաց, եւ բերեց իրենը՝ ցոյց տալու ինձ։ Դա մի չքնաղ ձեռագործ զգեստ էր՝ ասեղնագործած մանրակրկտօրէն եւ բարակ ասեղներով։ Ծնողներիս արուեստը, իմ հակումը դէպի գիրը, նկարչութիւնը եւ ասեղնագործութիւնը, արտիստիկ եւ ստեղծարարութիւնը շատ խորքից է գալիս, ըստ իս։ Եւ նրան անուանադրել էին Անուշ, ինչպէս եւ ես պէտք է, չնայած ծննդավայրումս արգիլուած էր դա։ Երբ Պաքւում էի ապրում, ինձ կոչում էին Աննա, վերջինիս փոխարէն։
Գիւղական տանը այս ջերմ ընտանիքի հետ միասին արագ լանչից յետոյ, նորից ճանապարհ ընկանք։ Մինչ կը հեռանայինք, ընտանիքն ինձ ստիպեց խոստանալ, որ կանգ առնեմ խորոված ուտելու Արցախից վերադարձի ճանապարհին։ Ես ես չէի կարող մերժել։
Ստեփանակերտում ձեռնարկ էի պատրատում, որն Արցախի Մշակոյթի նախարարութեան կողմից էր կազմակերպուած։ Չնայած ինձ անձնապէս աւելի հետաքրքրում էր այնտեղ հաւաքուածների հետ շփումը՝ հարցերը, որ կ՚ուղղուէին ինձ, որպէս սփիւռքի ներկայացուցիչ։ Նրանք ցանկանում էին իմանալ, թէ մենք ինչ կարծիք ունենք իրենց ազատագրական շարժման մասին։ Հարցրին, թէ ինչու չեմ խօսում հայերէն։ Հետաքրքրւում էին, թէ ինչ կը մաղթեմ իրենց։ Բաւականին դժուար էր թաքցնել իրական յոյզերս այս հրաշալի մարդկանցից, որ եկել էին լսելու իմ գրքի մասին, որտեղ նկարագրւում է Պաքուի իմ կեանքը։ Այդ կեանքն այլեւս հերոսական կամ հետաքրքրական էլ չէ, երբ համեմատում ես այստեղի կեանքին՝ աշխատել ամէն օր եւ խնամել երեխաներին, թշնամու արտաքին յարձակումների սպառնալիքի պայմաններում։

Առաջին օրը իմ ընկեր Սարօ Սարեանը, Որ Արցախեան ազատամարտի վեթերան եւ Պաքուի փախստական է, տարաւ ինձ տեսնելու Տիգրանակերտը եւ ցոյց տուեց շփման գիծը։ Հէնց շփման գծի դիմաց, եկեղեցու՝ Տիգրանակերտի բաժանման ճանապարհին, մեծահասակ փախստականները ուրց էին հաւաքում, ինչը մոռացութեան էր տալիս մօտակայ թշնամու ներկայութիւնը։ Նրանցից մէկը, աւելի տարէց կին, ուժեղ եւ եռանդուն, ջերմօրէն ողջունեց Սարոյին։ Սարօն նրան ներկայացրեց որպէս մօրաքոյր Ռիմա՝ փրկուած Սումկայիթի ջարդերից։ Դրանից յետոյ մինչ այժմ Արցախում էր։ «Դուք չէ՞ք վախենում օձերից»,- հարցրի կանանց։ Նրանք ծիծաղելով պատասխանեցին, – «Օձերն են մեզանից վախենում»։ Երբ մենք շարժուեցինք վար լեռների ուղղութեամբ, մօրաքոյր Ռիման մօտեցաւ մեզ աւտօմեքենային եւ տուեց ինձ ամենաբուրաւէտ խոտաբոյսերի մի փունջ, որն ինքն էր հաւաքել վաճառելու նպատակով։ Ես չէի վերցնի, եթէ չստիպէր։
Յաջորդ օրը, թաքսիով շարժուեցի դէպի Շուշի, որտեղ մնացի մինչեւ Արցախից հեռանալը։ Մի ամբողջ օր ունէի բացայայտելու քաղաքը, որտեղ կային եւ՛¬ նորակառոյց, եւ՛ նրանց կողքին աւերուած շինութիւններ՝ 25 տարուայ պատերազմից պահպանուած։ Չնայած այս ամէնին, Շուշիում շատ թանգարաններ կային։ Արուեստի թանգարանը ինձ համար ամենատպաւորիչն էր այսօր։ Ես ցնցուած էի արուեստի նմուշներով, որոնք նուիրատուութիւններ էին թանգարանի սիրելի այցելուների կողմից՝ բերուած աշխարհի բոլոր անկիւններից։ Շատ նկարիչներ, ովքեր եկել եւ արուեստի գործեր են կերտել այստեղ, նոյնպէս անակնկալի բերեցին ինձ։ Ճամբորդութիւններիս ընթացքում յաճախ եմ լսում, որ մենք հայ ենք մնացել գեղեցկութիւն կերտելով։ Ես աւելի լաւ վայր չէի կարող պատկերացնել ցոյց տալու այս ճշմարտութիւնը, քան Շուշին է՝ ազատագրուած 25 տարի առաջ, հպարտ գեղեցիկ, որ դեռ չի մոռացել ազատագրման իրական գինը։

Ոչինչ աւելի լաւ չէր կարող բնութագրել քաղաքի յաղթական անցեալը, քան Շուշիի վեթերանների հետ հաւաքոյթը, երբ տեղի այգիներից մէկում տօնական ճաշի էինք։ Հարիւրաւոր վեթերաններ հաւաքուել էին ծառերի տակ տեղակայուած երկար սեղանների շուրջը եւ շնորհաւորում էին միմեանց։ Ես հրաւիրուած էի ընկերներիս կողմից։ Նստելով իրենց հետ նոյն սեղանի շուրջ, նայում էի պատմութեան տիտաններին՝ միմեանց ճառեր էին ասում, յուշամետալներ ստանում, որ պաշտպանում են իրենց հայրենիքը շուրջ 25 տարի։ Այս երկրում ոչինչ այսպէս չէր լինի, առանց նրանց հերոսական գործողութիւնների – արեան գնով, սարսափազդու յիշողութիւններ, տառապանքներ, ինչն էլ եւ յանգեցրեց ազատագրման իրենց հայրենիքի եւ յետագայ սերունդերի համար։
Ես տեսայ տարէց վեթերանների, ովքեր պարում էին երիտասարդ վեթերանների հետ։ Եւ նրանց ոչինչ չի բաժանում, բայց միայն ժամանակը։ Նրանց հայրերն ու որդիները, յետոյ երեխաները նոյնպէս, շարունակում են ազատագրական պայքարը, ինչը, ըստ իս, Արեւմուտքը չի կարեւորում, ներառեալ սփիւռքից շատերը։ Հակամարտութիւնը կասեցուած չէ։ Եւ այն ստիպում է շատ երիտասարդների մեկնել սահման եւ կեանքի գնով պայքարել յանուն իրենց ընտանիքի։ Ոչինչ չի հանդարտուել դեռ իրականում։
Ապրելով Ա.Մ.Ն.-ում եւ կարդալով, թէ ինչպէս են 20-ամեայ երիտասարդները զոհւում եւ վիրաւորւում Հայաստանի եւ Արցախի սահմաններին, այլեւս զարմանալի չէ։ Նրանք բոլորը հիմնականում 1995-1999 թուականների սերունդ են։ Մենք սգում ենք զոհուածների ընտանիքների հետ եւ աղօթում վիրաւորուածների առողջութեան համար, որ տարիների ընթացքում դեռ պէտք է ապաքինուեն։ Բայց երբեք չենք հանդիպել նրանց, ձեռքը սեղմել եւ նայել նրանց աչքերին։ Ոչ այնտեղ, որտեղ բնակւում եմ։ Ոչ յաճախ։ Բայց այս ուղեւորութեան ժամանակ, պատիւ ունեցայ նման հերոսների։ Ես հանդիպեցի երկու տղաների հետ եւ այդ յուզական ապրումներն ու հզօր ազդեցութիւնը հաւանաբար իմ ողջ կեանքում կը պահպանուի։
Կարողացայ հանդիպել Գոռ Դարմանեանի եւ Գէորգ Մանուկեանի հետ՝ անակնկալ կերպով, երբ Ստեփանակերտում եւ Շուշիում Մայիս 9-ի տօնակատարութիւններից յետոյ Հ.Հ. եւ Արցախի նախագահները զոհուածի յուշարձանին ծաղիկներ են դնում, ներկայացայ այս խիզախ երիտասարդ տղաներին։ Երբ ինձ էի ներկայացնում, միաժամանակ հասկանում էի, թէ որքան երիտասարդ են նրանք, նրանց մանկական դէմքերը չէին համապատասխանում իրենց մտածկոտ մեծահասակի աչքերի հետ։
Ես պատկերացրի այն սարսափը, որ տեսել էին եւ շնորհակալ եմ Աստծուն, որ նրանք ողջ են։ Նրանցից մէկը Գէորգ Մանուկեանն է։ Նա 2016-ի պատերազմի հերոս է։ Գէորգը շատ համեստ եւ քաղաքավարիօրէն էր ձեռքս սեղմում, չնայած այն փաստին, որ հէնց ինքն էր Արցախի սահմանին ատրպէյճանական ուղղաթիռ խոցել՝ իր 22 զինընկերների հետ միասին։ Նա իրաւագիտութիւն է ուսանում Երեւանի Պետական Համալսարանում։ Իսկ Գոռը նոյնպէս հերոս է: Ան Մարտ 19, 2015-ին՝ խիզախօրէն դէմ յանդիման դուրս եկաւ ատրպէյճանական յարձակումների առաջ։ Նա այժմ համեստ ուսանող է Ե.Պ.Հ.-ում եւ նոյնպէս իրաւագիտութիւն է ուսանում։

Նախագահ Սարգսեանը ծաղիկներ է դնում զոհուած ազատամարտիկների յուշաքարին Ստեփանակերտում
Միասին լուսանկարուելուց յետոյ չէի կարողանում ճիշտ բառեր գտնել։ Եւ վերջապէս ուղղակի ասացի՝ «Շնորհակալութիւն»։ Նաեւ երիտասարդներին ասացի, որ մենք Ա.Մ.Ն.-ում հպարտանում ենք իրենցմով։ Գոռը ժպտաց եւ նոյնիսկ զարմացած էր։ Ես չէի կարողանում հաւատալ, որ նա զարմացել է։ Բայց այո՛, մենք հպարտ ենք, Գոռ, անկախ հեռաւորութիւնից եւ մեր՝ Արցախի հանդէպ ունեցած մօտաւոր պատկերացումներից։ Բացի այդ, Ա.Մ.Ն.-ում նրանք, ովքեր աշխատում են ի նպաստ Արցախի ազատագրման եւ ինքնորոշման, երախտապարտ ենք ողջ Արցախի ժողովրդին այն դժուարութիւնների համար, որ ունեցել են մայր հայրենիքի համար։
Օրն աւարտուեց Ստեփանակերտում հսկայական ռոք համերգով, որ նուիրուած էր ազատագրման տօնին։ Թաքսիով վերադարձայ Շուշիի Աւան Պլազայ հիւրանոց։ Վառորդը նոյնպէս փախստական էր Սումգայիթից։ Նա շատ տառապանքների միջով էր անցել, եւ ինչպէս շատ Ատպէյճանից փախստականներ, նա նոյնպէս հաստատուել էր Արցախում ու պայքարում յանուն նրա անկախութեան։ Հապճեպ, բայց խորը զրոյցը նրա հետ ինձ համար խորհրդանշական էր։ Ես տպաւորուած էի նրա պատմութիւններով, ինչը եւս մէկ անգամ ընդգծեց իմ ժողովրդի պատմական անցեալը, որ այլեւս երբեք չպէտք է կրկնուի։ Եւ դա այն է, ինչ ես անում եմ եւ կը շարունակեմ անել յանուն Արցախի ժողովրդի։
Արցախը լքելը դժուար էր, բայց պէտք էր հեռանալ։ Իմ ATP-ից («Արմինիըն Թրի Փրոճէքթ» ծառատնկման բարեգործական հիմնադրամ) ընկերներ Լուսինէ Քասարճեանն ու Արթուր Յարութիւնեանը սպասում էին ինձ։ Մենք ծառեր էինք տնկում Խնձորեսկ գիւղի դպրոցի շրջակայքում՝ պապիս գիւղն է, որտեղից հեռացաւ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ, ապաստան փնտռելու Պաքւում։ ATP-ն հրաշալի աշխատանք է տանում՝ կանաչապատելով Հայաստանը։ ATP-ն հարիւրաւոր ծառատունկեր է կազմակերպել դպրոցների շրջակայքում, իսկ դպրոցն էլ օգտւում է հէնց այդ պտղատու ծառերի մրգերից, պատրաստում հիւթեր եւ քաղցրաւենիք դպրոցի լանչի համար։

Ես չեմ կարծում, որ ATP-ի ընկերներս, որ պտղատու ծառեր են տնկում այստեղ, քանի որ Խնձորեսկն է պապիս գիւղը եւ ես եմ առաջարկել նրանց։ Այս տարածաշրջանը ինձ համար առանձյատուկ էր՝ վերադառնալով այստեղ, պատուով յարգեցի իմ պապերի վառ յիշատակը այս ծառերի միջոցով։ Եղիշէ եւ Թամար Աստուածատուրովների շիրմաքարերը պղծուել էին Պաքւում 1990-ականների վերջին։ Մեզ համար չկայ որեւէ յուշաքար, որպէսզի գլուխ խոնարհենք ու կարողանանք խօսել նախնիներից որեւէ մէկի հետ։ Բայց մատղաշ ծառերի խորը արմատները կը տարածուէն ողջ մեր հայրենիքով, երկիր, ոչ ցաւեցնում է ինձ ամէն անգամ, երբ այցելում եմ։ Եւ այդպէս է, որ կարողանում եմ կապուել ընտանիքիս հեռաւոր անցեալին։
Մինչ դպրոցում էինք, ես մեծ առաջընթաց նկատեցի այն երեք սանյանգոյցներում, որ վերանորոգուել էին Փարոս հիմնադրամի կողմից՝ Ամերիկայի հայկական ցանցի Լոս Անճելըսի բաժանմունքի աջակցութեամբ։ Մի քանի տարի առաջ էր, երբ այցելեցի դպրոց, հասկացայ, որ դպրոցի լոգասենեակներում հոսող ջրի հետ կապուած խնդիրներ կային եւ պէտքարաններն էլ լաւ չէին գործում։ Բա սա փոխւում է։ Մի քանի աշակերտների ու տնօրինութեան հետ զրոյցից հասկացայ, որ 7 լոգարաններից 3-ը, որ վերանորոգուել էին տաս հազար տոլարի ներդրումով, կանացի լոգասենեակներ են, որ գտնւում են շինութեան աջ կողմում՝ տեղաբաշխուած երեք յարկերում։ Ինձ ասացին, որ տղաները «նախանձով» են նայում նրան, որ աղջիկները միայն կարող են օգտուել նոր լոգասենեակներից։ Ներկայումս, Փարոսը ֆինանսաւորում է, որպէսզի նախագիծն աւարտին հասցուի։ Այդպիսով, տղաներն ու միւսները եւս կարող են կարող են օգտուել գործող նոր լոգասենեակների հոսող ջրով։
Երեւան հետդարձի ճանապարհին կանգ առանք Նորավանքում, որտեղ ATP-ն հազարաւոր ծառեր է տնկել։ ATP-ից Արթուր Յարութիւնեանը անպարտելի հերոս է։ Նա չտուեց վերցնել իր նկարները։ Նա հոգ է տանում անտառների մասին եւ դա անում է իր հետ աշխատող հանրութեան հետ միասին։ Լուսինէն տարածքային պատասխանատուն է՝ ջերմ ու հաճելի անձնաւորութիւն, որ քաջատեղեակ է նախագծի առաքելութեանը եւ գիտի դրա ազդեցութիւնը ողջ երկրի վրայ։ Նրա անկոտրուն կամքի եւ ջանքերի շնորհիւ է, որ մշտապէս ցանկանում եմ այցելել բոլոր գեղեցիկ ATP մանկապատենական հաստատութիւնները, անկախ դրանց գտնուելու վայրից ու հեռաւորութիւնից։

Երեւան հասայ ուշ երեկոյեան։ Յաջորդ առաւօտեան Հայոց Ցեղասպանութեան թանգարանում ներկայացրի իմ նոր թարգմանուած գիրքը։ Դա աներեւակայելի մի բան էր ինձ համար, խօսել իմ գրքի մասին այս ցաւագին վայրում՝ Արցախից անմիջապէս վերադառնալուց յետոյ։ Վերապատմելով պապիս յիշողութիւնները, որ փրկուածն է 1915-ի եւ 1918-ի ջարդերի։ Այնուհետեւ պատմեցի մեր նկատմամբ Պաքւում ունեցած էթնիկ ոտնձգութիւնների մասին, որ մի քանի ժամ դեռ գլխիցս դուրս չէր գալիս։ Լսարանի միջոցով հասկացայ, որ յստակ թիւրըմբռնում կայ սփիւռքի վերաբերեալ, տեղի հայերի շրջանում։ Յոյսով եմ կարողացայ դա որոշակիօրէն ուղղել իմ ներկայացման ընթացքում։ Յոյս ունեմ, այդպէս արեցի ամէն զրոյցով եւ ամէն ներկայացման ձեռնարկին։

Պաքուի փախստականները խօսում են AEP-ի կողմից կատարուած աչքի վիրահատութիւնների եւ մատուցուած բժշկական ծառայութիւններից
Մինչ կը լքէի Հայաստանը, հանդիպեցի մէկ այլ հետաքրքիր անձնակազմի հետ, որ մեծ գործունէութիւն է ծաւալում հայերի ամենօրեայ կեանքում որոշակի փոփոխութիւն մտցնելու նպատակով՝ ողջ երկրում։ Այցելութիւնից դեռ մի քանի ամիս առաջ կ՚ապուեցի AECP-ին՝ պարզելու, թէ կարո՞ղ են աշխատել Պաքուի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, ովքեր բնակւում են տարբեր շրջաններում։ Սկզբում, նրանք նշեցին, ոչ միայն աշխատում են գիւղական համայնքներում, բայց եւ պատրաստ են գնահատել Պաքուի համայնքների կարիքները։ Ես գիտէի, որ Հայաստանում նրանք պէտք է ներկայացնէին առաջընթացի մասին։ Բայց, որ նրանք հրաշագործներ են, չգիտէի։
Սեղմ ժամկէտներում AECP-ն կազմակերպեց 220 անվճար աչքի հետազօտութիւն Նորքի, Չարբախի եւ Աբովեանի տարածաշրջանների փասխստականների համար, տրամադրելով 145 ակնոցներ եւ իրականացրեց 8 աչքի վիրահատութիւն։ Վիրահատութիւններն իրականացուել են AECP շարժական հիւանդանոցներում՝ ամբողջութեամբ վիրահատական սենեակ, որն ուղեւորւում է ամբողջ Հ.Հ. տարածքով եւ մատուցում անվճար ու բարձրակարգ բժշկական ծառայութիւններ անապահով ազգաբնակչութեանը։


AECP-ն շարունակում հոգ տանել նրանց մասին, ովքեր արդէն օգտուել են իրենց ծառայութիւններից։ Երբ հանդիպեցինք, նախկին Պաքուի փախստականները խորապէս զգացուած էին, երբ ծանօթացան տարածքային պատասխանատու Նունէ Եղիազարեանի եւ աշխատակցուհի Թամար Մինասեանի հետ։ Նրանցից ոմանք տարիներ շարունակ չէին այցելել ակնաբոյժի։ Ես երախտապարտ եմ AECP-ին այն նուիրական աշխատանքի համար, որ կատարւում է Հայաստանի անապահով հանրութեան համար։
Ես հեռացայ Հայաստանից յուզականօրէն սպառուած, բայց միեւնոյն ժամանակ եռանդով լցուած աւելին անելու։ Այս ուղեւորութիւնը սիրով լցրեց դէպի մարդիկ, սէր, որ ես տուեցի, սէր, որ ստացայ, եւ սէր, որ տեսնում էի մարդկանց առօրեայ բոլոր գործողութիւններում։ Դուրս գալով դիւանագիտական շրջանակներից, ուրուագծեցի Արցախի ու Հայաստանի իրական պատկերը։
Սէրը գալիս է տարբեր ձեւերով, տարբեր դրսեւորումներով։ Այդ ֆանտաստիկ մարդիկ, ում հանդիպեցի՝ պատերազմի հերոսից մինչեւ հրաշագործ բժիշկ, Արցախցի տաքսու վառորդից մինչեւ խոտաբոյսեր հաւաքողներ եւ բնապահպան յեղափոխականներ, ցոյց տրուեց սիրոյ այն դրսեւորմամբ, որի կարիքն էի զգում այս տարի։ Նրանք մէկ անգամ եւս վերահաստատեցին այն, որ չնայած դժուարութիւններին, որ անընդհատ շրջապատում է իրենց, մէկ անձը կարող է փոփոխութիւն առաջացնել, եթէ միայն բոլորը համախմբուած են իրական նպատակի շուրջ եւ դա կարեւոր է իւրաքանչիւրի համար։