Փետրուարի 24ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց վարժարանում մեծ շուքով նշուեց Վարդանանց տօնը:
Դրօշակի արարողութիւնից յետոյ հնչեցին Ա.Մ.Ն.ի եւ Հ.Հ. օրհներգները: “Մեր վարժարանը, որպէս ամէնօրեայ վարժարան, միակն է Նիւ Եորք նահանգում“ ասաց վարժարանի տնօրէնուհի` Զարմինէ Պօղոսեանը:
Այս տարի Վարդանանց Տօնը համընկաւ նաեւ Ա.Մ.Ն.ի նախագահների տօնին եւ մենք որոշեցինք զայն նշել մէկտեղ:
Վարդան Մամիկոնեանին նուիրուած շատ երգեր եւ բանաստեղծութիւններ է գրուել, որոնց կատարումով այսօր հանդէս եկան մեր աշակերտները:
Վարժարանի հմուտ խմբավար` Անահիտ Պօղոսեանի եւ դաշնակահարուհի Նուարդ Տատուրեանի համատեղ ջանքերով այսօր հնչեցին
բազմաթիւ խմբակային երգեր նուիրուած Վարդան Մամիկոնեանին, իսկ 6րդ դասարանի 11 տարեկան աղջնակ Նիկոլ Իսաղուլեանի “Քաջ Վարդան Մամիկոնեան“ նկարը զարդարեց նաեւ մեր այսօրուան յայտագրի առաջին էջը:
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Նիւ Եորք