Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

Հ. Հ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՍ ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԻԱՑԵԱԼ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ.- ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԻՆ ԳԾՈՎ

$
0
0

party logo1 Յունուարի 24» 2014-ին Սահմանադրական Դատարանը, մինչեւ գործի դատաքննութեան աւարտը, կասեցրեց “Կուտակային կենսաթոշակների մասին“ օրէնքի 76-րդ յօդուածի եւ 86-րդ յօդուածի երրորդ մասի գործողութիւնները:

Սա նշանակում է, որ 1974-ին եւ դրանից յետոյ ծնուած աշխատող անձինք չեն խախտել օրէնքի պահանջը` մինչեւ 2014 թուականի Յունուարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնտ եւ ֆոնտի կառավարիչ:

Բացի այդ` առնուազն մինչեւ 2014 թուականի Մարտի 28-ը գործատուները կարող են չհաշուարկել եւ չփոխանցել այդ աշխատողների համար կուտակային վճարները` չկրելով որեւէ պատասխանատուութիւն:

Ելնելով այս որոշման էութիւնից, վերահաստատելով օրէնքի պարտադիր բաղադրիչի վերացման ուղղութեամբ համակարգուած պայքարի կարեւորութիւնը` կոչ ենք անում

1.- Գործատուներին` աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշուարկում եւ փոխանցում մի կատարէք: Այլապէս, աշխատակիցների փաստացի տնօրինուող աշխատավարձերը կը նուազեն, աշխատակիցներին կը ստիպէք այս անորոշութեան մէջ ընտրութիւն կատարել կենսաթոշակային ֆոնտերի եւ կառավարիչների միջեւ: Եւ եթէ 2014 թուականի Մարտի 28-ի դատաքննութեամբ օրէնքի վիճայարոյց դրոյթները ճանաչուեն սահմանադրութեանը հակասող եւ անվաւեր, դուք եւ ձեր աշխատակիցները կը կրէք չվերականգնուող ելեւմտական կորուստներ:

2.- 1974 թուականին եւ դրանից յետոյ ծնուած աշխատող բոլոր քաղաքացիներին‘ մի կատարէք ընտրութիւն կենսաթոշակային ֆոնտերի եւ կառավարիչների միջեւ, յորդորէք ձեր գործատուներին, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չպահեն եւ չփոխանցեն:

3.- Գործատուների միութիւններին եւ արհեստակցական միութիւններին` պաշտպանէք ձեր իրաւունքները համախմբուած հասարակութեան հետ, թոյլ մի՛ տուէք որեւէ մարմնի կողմից ձեր կազմակերպութեան անդամների նկատմամբ անօրինականութեան պարտադիր գործադրում:

4.- Հայաստանի Հանրապետութեան պաշտօնատար անձանց, կառավարութեանը եւ Կենտրոնական դրամատան` դադարեցրէք ապատեղեկատուութիւնը քննարկուող օրէնքի վերաբերեալ, ինչը մենք գնահատում ենք որպէս բացայայտ ճնշում Սահմանադրական դատարանի վրայ:

5.- Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին, կազմակերպութիւններին եւ պայքարող երիտասարդութեանը` էլ աւելի համախմբուած, լայն թափով շարունակէք պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելուն ուղղուած գործողութիւնները:

6.- Մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը կը ճանաչի պարտադիր բաղադրիչը սահմանադրութեանը հակասող եւ կ՛առաջարկի խնդրի սահմանադրական լուծման այնպիսի տարբերակ, որը հաշուի կ՛առնի կենսաթոշակային համակարգի առջեւ ծառացած բոլոր մարտահրաւէրները:

Մենք վճռական ենք շարունակել պայքարը կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դէմ:

 

 

Հ.Յ.Դ. – ԲԱՐԳԱՒԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ -

ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ – ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՔՈՆԿՐԷՍ

 


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles