Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

Հ.Յ.Դ. Երիտասարդական Եւ Ուսանողական Միութիւններու Ներկայացուցիչներու Համահայկական Խորհրդաժողով

$
0
0


Մարտ 28-30-ին, Երևանի մէջ տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միութիւններու ներկայացուցիչներու համահայկական խորհրդաժողովը, որուն մասնակցեցան 35 ներկայացուցիչներ՝ 16 երկիրներէ, որոնց կարգին Աւստրալիա, Արժանթին, Ուրուկուայ, Քանատա, Ա.Մ.Ն. Արեւելեան եւ Արեւմտեան շրջաններ, Ֆրանսա, Հոլանտա, Լիբանան, Սուրիա, Իրան, Հայաստան, Արցախ։
Բացման խօսքով հանդէս եկաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը։
Եռօրեայ խորհրդաժողովում մասնակցիները նախ զեկուցեցին անցնող երկու տարիների իրենց պատկան միութեան գործունէութեան եւ դիմագրաւած դժուարութիւններու մասին, ապա ունկնդրեցին Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի գործունէութեան զեկոյցը։
Այնուհետև տեղի ունեցաւ քննարկում «Հանրային կապի հարցը Հ.Յ.Դ. երիտասարդական դաշտին մէջ», «Հ.Յ.Դ. Երիտասարդականի արտաքին-յարաբերական աշխատանքները», «Հ.Հ. 100-ամեակ», «Պատանեկան ճամբարներ», «Դաստիարակչական նիւթեր» եւ այլ հարցերու շուրջ։ Մանրամասնօրէն քննուեցան Հ.Յ.Դ. Երիտասարդականի առջեւ ծառացած մարտահրաւէրներն ու առաջարկներ կատարուեցան լուծումներու ու հետագայ անելիքներու վերաբերեալ։
Մարտ 29-ին խորհրդաժողովի մասնակիցները հանդիպում ունեցան Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարեանի հետ, որ անդրադարձաւ «Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակն ու Հ.Յ.Դ. դերն ու անելիքները» նիւթի մասին եւ պատասխանեց երիտասարդներու բազմաթիւ հարցումներուն։
Առանձին զեկոյցներով Հ.Յ.Դ. Բիւրոյի Հանրային կապի գրասենեակի պատասխանատու Արտակը Սարգսեանը ներկայացուց «Հ.Յ.Դ. հանրային կապի ռազմավարութեան հիմնադրոյթները» եւ Հ.Յ.Դ. Մամլոյ դիւանի պատասխանատու ընկեր Արտաշէս Շահպազեանը «Հ.Հ. 100-ամեակ» թեմաները։
Հ.Յ. Դաշնակցութեան երիտասարդական եւ ուսանողական միութիւններու խորհրդաժողովը աւարտեց իր աշխատանքները՝ յառաջիկայ երկու տարուայ համար նախանշելով Հ.Յ.Դ. Երիտասարդականի հիմնական կազմակերպական եւ քաղաքական ընելիքները: Աւարտին խորհրդաժողովը լոյս ընծայեց յայտարարութիւն մը.-
Հ.Յ. Դաշնակցութեան երիտասարդական և ուսանողական միություններու համահայկական խորհրդաժողովը
– Լսելով Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ ընկերային-տնտեսական իրավիճակի վերաբերեալ համապարփակ զեկոյց,
– Քննարկելով հայրենիքի եւ սփիւռքի երիտասարդության առջեւ ծառացած ազգային, կրթական եւ ընկերային խնդիրները,
– Քննարկելով Հ.Յ.Դ. երիտասարդական եւ ուսանողական միությունների առջև ծառացած մարտահրաւէրները,
– Անդրադառնալով միութիւնների կազմակերպական կարողականությունների շարունակական զարգացման ու արդիականացման խնդիրներին,
– Արձանագրելով արտաքին-յարաբերական ոլորտում Հ.Յ.Դ. Երիտասարդականի ձեռք բերած յաջողութիւնները,
– Քննարկելով միությունների կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացվող պատանեկան ճամբարների հարցերը,
– Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հիմնադրութեան 100-ամեակի առիթով Հ.Յ.Դ. Երիտասարդականի անելիքներին,

Յայտարարում է
– Հայաստանի և Արցախի հանրապետութԻւնների երիտասարդութԵան կրթական, ընկերային և քաղաքական խնդիրները շարունակում են անհանգստացնող մնալ՝ նպաստելով երիտասարդների կրթական մակարդակի ոչ բավարար լինելուն, սոցիալական դժուարութԻւններին, աշխատաշուկայի անհամաչափութեանը և քաղաքական հնարավորությունների անհավասարությանը, որոնք պետության բացթողումն են: Ուստի այս խնդիրները շարունակում են մնալ Հ.Յ.Դ. Երիտասարդականի սեւեռուն ուշադրության կեդրոնում։
-Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացը Հ.Յ.Դ. Երիտասարդականի արտաքին-յարաբերական աշխատանքների հիմնական քաղաքական առաջնահերթություններից է։
-Հայաստանի Հանրապետության 100-ամեակի առթիվ Հ.Յ.Դ. Երիտասարդականը պետք է կազմակերպի միջոցառումներ՝ թէ տեղային, թէ համահայկական մակարդակներում։
– Հայրենիք-սփիւռք համագործակցության առավելագույն արդյունավորման գործում երիտասարդութիւնը, եւ յատկապէս Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունեն իրենց ուրույն հանձնառութիւնը։
– Անհրաժեշտ է սփիւռքի համայնքներում մեծացնել հայ երիտասարդության համայնքային, կազմակերպական եւ քաղաքական ներգրաւուածութեան մակարդակը։
– Կարեւոր է համարվում միութիւնների աշխատանքների պատշաճ լուսաբանումը՝ հանրային կապերի ժամանակակից գործիքակազմի լայն կիրառմամբ։

– Սփիռքի Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միութիւնների կազմակերպմամբ՝ Հայաստանի և Արցախի հանրապետութիւններում իրականացուող պատանեկան ճամբարները գնահատւում են դրական ու պէտք է շարունակուեն՝ այդ և այլ ճանապարհներով նպաստելով հայրենիք-սփիւռք կապերի ամրապնդմանը, փոխճանաչողության բարձրացմանը՝ երիտասարդական-պատանեկան հարթութիւնում:


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles