Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 8334

“ՅՈՅՍԵՐ“Ի ՀԱՄԵՐԳ

Image may be NSFW.
Clik here to view.
P16 nyc 2
Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ Մայր եկեղցւոյ “Փաշալեան“ սրահին մէջ, Մարտ 16 ին կայացաւ “Յոյսեր“ համոյթի տարեկան համերգը: Խումբը կազմաւորուել է երկու տարի առաջ` Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի Առաջնորդ, Բարձ. Տ. Օշական Արքեպիսկոպոս Չօլոյեանի հովանաւորութեամբ: “Խումբը անուանակոչեցինք “Յոյսեր“. քանի որ մեր յոյսերը` երտասարդութիւնն է“, ասաց եկեղեցւոյ հոգեւոր հովիւ` Մեսրոպ Քհնյ. Լագիսեանը: Image may be NSFW.
Clik here to view.
P16 nyc 3

Այս համոյթը հիմանդրել են մայր եւ որդի` Կարինէ եւ Յարութ Պարսումեանները: Համոյթում ընդգրկուած են երիտասարդ կատարողներ` Անի Ճիրճիրեանը, Մարիա Պարսումեանը, Տիրան Ճեփէճեանը, Արա Եգորեանը : “Յոյսեր“ երտասարդական համոյթը կարճ ժամանակահատուածում աչքի ընկաւ իր կատարողական բարձր արուեստով` վայելելով Նիւ Եորքի Նիւ Ճըրզիի եւ տարբեր շրջանների հայ հանդիսականի սէրն ու համակրանքը: Համոյթի ծրագրում ընդգրկուած են հայ երգահանների, ինչպէս նաեւ արտասահմանեան հեղինակների ստեղծագործութիւններ:Image may be NSFW.
Clik here to view.
P16 nyc 5

Համերգի աւարտից ետք, Սուրբ Լուսաւորիչ Մայր եկեղեցւոյ հովիւ Մեսրոպ Լագիսեանը իր շնորհակալական խօսքից յետոյ յուշանուէրներ յանձնեց համերգի մասնակիցներին:Image may be NSFW.
Clik here to view.
P16 nyc 6

“Յոյսեր“ երիտասարդական համոյթի ելոյթը ներկաների կողմից ընդունուեց ջերմութեամբ:
Լուսանկարներ`
հեղինակի ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Նիւ Եորք


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles