Լուսանկարները՝ հեղինակի
Նիւ Եորք
Նիւ Եորքի Քուինզ շրջանի Լոնկ Այլընտի Ողջակիզման թանգարանում, Մայիսի 30-ին տեղի ունեցաւ ձեռնարկ՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին։
Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ արժանապատիւ Տէր Աբրահամ Քհնյ. Մալխասեանը կատարեց աղօթք։ Ներկաները մէկ վայրկեան լռութեամբ յարգեցին Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը։ Ա.Մ.Նահանգների եւ Հայաստանի օրհներգերից ետք, ելոյթ ունեցաւ թանգարանի տնօրէնուհի ՝ Փեթի Լիլաքը եւ թանգարանի ատենապետ՝ Սթիվըն Մարքովիցը։
Ընդարձակ եւ հետաքրքիր զեկուցումով հանդէս եկաւ նաեւ Մ.Ա.Կ.-ում Հ.Հ. մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազօր դեսպան Զօհրապ Մնացականեանը: Ապա ներկաներին ողջունեցին Սրբոց Նահատակաց Ազգային Վարժարանի աշակերտները։
Երեխաների կատարմամբ հնչեցին ,Իմ անունը Հայաստան է“, ,Սարդարապատ“ երգերը։ Անգլերէն լեզուով նրանք արտասանեցին նաեւ նահատակ գրողների ստեղծագործութիւններից։
“Կոմիտասը խորհրդանիշն է մեր զոհուած գրողների, եւ եթէ ինքը ֆիզիքապէս ողջ մնաց, բայց չկարողացաւ իր արուեստը շարունակել, որովհետեւ հոգեպէս խանգարուած էր, եւ իր մահը շատ տխուր ձեւով հոգեբուժարանի մեջ եղաւ։ Եւ ես մեր երեխաներին օրինակ բերելով ասացի, որ իմ տարեկիցների համար Ապրիլի 24-ը սուգի, սեւ հագնելու օր է։ Այսօր մենք ուրախ ենք, որ մեր երեխաները ապրելով այս երկրի մէջ, չեմ ցանկանայ որ այդ օրը նոյնպէս սեւ հագնեն, այլ ճերմակ եւ յոյսի վարդերով՝ անմոռուկներով դիմաւորեն Ապրիլի 24-ը…“ ասաց Ազգային Վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանը։
Երեխաների ջերմ ելոյթից ետք, ներկաներին իր խօսքն ասաց, ցերեկոյթի պատուաւոր հիւր՝ Երեւանի Ծիծեռնակաբերդի Ցեղասպանութեան թանգարանի փոխ-տնօրէն, դոկտ. Սուրէն Մանուկեանը։
Վերջում տեղի ունեցաւ մոմավառութիւն։ Ներկաները մեծ հետաքրքրութեամբ դիտեցին նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին նուիրուած լուսանկարների ցուցահանդէսը, որը կազմակերպել էր Ողջակիզման թանգարանը: Վերջում տեղի ունեցաւ մոմավառութիւն, որին մասնակցեց նաեւ երրորդ սերունդի ներկայացուցիչ` Ռաֆայէլը։
Ներկաները մեծ հետաքրքութեամբ դիտեցին նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին նուիրուած լուսանկարների ցուցահանդէսը, որը կազմակերպել էր Ողջակիզման թանգարանը:
The post ՆԻՒ ԵՈՐՔԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՈՂՋԱԿԻԶՄԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ appeared first on Hairenik Weekly Newspaper.