Լուսանկարները` հեղինակի
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
ՆԻՒ ԵՈՐՔ
Նիւ Եորքի Սուրբ Վարդան Մայր տաճարում մատաղօրհնութիւնից յետոյ, հանրահաւաքի մասնակիցները 3-րդ փողոցով քալեցին մինչեւ «Թայմ Սքուեր»: Ճանապարհին նրանք ծաղիկներ տեղադրեցին Ծիծեռնակաբերդի Ցեղասպանութեան յուշահամալիրի կրկօրինակի մօտ:
Բազմահազարանոց հանրահաւաքը բացեց Քանեքթիքըթ նահանգի Համալսարանի նախագահ, դոկտ.` Մէյր Փափազեանը:
Ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը : Ա.Մ.Ն.-ի եւ Հ.Հ. օրհներգերից յետոյ իր հայրական խօսքն ասաց Ա.Մ.Ն.-ի Արեւելեան շրջանի, Մեծի Տանն Կիլիկիոյ թեմի Առաջնորդ ` Օշական Արքեպիսկոպոս Չօլոյեանը:
Հանրահաւաքում ելոյթ ունեցան, ծերակուտականներ` Ռոպերթ Մենենտէսը, Չաք Շումերը, Նիւ Եորքի քաղաքապետարանից` Փօլ Վալօնէն , Քոնկրէսականներ` Ֆրանք Փալոնը, եւ Քարըլայն Մալոնին , «Քլարք» համալսարանի դասախօս՝ Թանէր Աքչամը: Ներկաները ջերմութեամբ ընդունեցին նաեւ Ռապի Սթիւըն Պուրկի ելոյթը: Ուշագրաւ էր նաեւ Լուանտայի Ցեղասպանութիւնից հրաշքով փրկուած Հոնորէ Գատերայի ելոյթը:
Հանրահաւաքին ներկայ էր նաեւ Ա.Մ.Ն.-ում Հ.Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան` Տիգրան Սարգսեանը: Հանարահաւաքը ընդմիջւում էր «Երազ», «Ախթամար», եւ այլ պարախմբերի ելոյթներով:
Կատարուեցին խմբերգեր «Արենի» երգչախբի կատարմամբ:
Հանրահաւաքի մասնակիցներն ու ելոյթ ունեցողները կոչ արեցին ոչ միայն Թուրքիան, այլեւ ամբողջ աշխարհը ճանաչի եւ դատապարտի Հայոց Ցեղասպանութիւնը:
The post ՆԻՒ ԵՈՐՔՈՒՄ՝ ԲԱԶՄԱՀԱԶԱՐԱՆՈՑ ՀԱՆՐԱՀԱՒԱՔ appeared first on Hairenik Weekly Newspaper.